copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:57 06-06-2022

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի առաջին նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը, որն անցկացվել է տեսակապի միջոցով:

Խորհրդի կազմում նիստին մասնակցել են «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ Արտակ Քամալյանը, «Հայկական տնտեսագիտական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գուրգեն Ասլանյանը, Երուսաղեմի հրեական համալսարանի պրոֆեսոր Եվգենի Կանդելը, Եվրոպայի տնտեսական հետազոտությունների կենտրոնի անդամ Զարեհ Ասատրյանը, ԱՄՆ Կորնելիի համալսարանի պրոֆեսոր Լևոն Բարսեղյանը, ՌԴ տնտեսական դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովը, Բարսելոնայի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Վլադիմիր Ասրիյանը, Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.
«Տնտեսական խորհրդի հարգելի անդամներ, մասնակիցներ,
Ուրախ եմ ընդունելու խորհրդի անդրանիկ նիստը։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Խորհրդի անդամներին հրավերն ընդունելու և տնտեսական քաղաքականության ձևավորման վերաբերյալ օբյեկտիվ տնտեսական խորհրդատվություն տրամադրելու միջոցով Հայաստանի կառավարությանն աջակցելու համար, երբ համաշխարհային տնտեսությունն անցնում է տրանսֆորմացիոն ալեկոծությունների միջով՝ որպես համաճարակի, թվային փոխակերպման արագացող տեմպերի, կլիմայի փոփոխության և աշխարհաքաղաքական լարվածության հետևանք։ Որոշ մարտահրավերներ, ինչպիսիք են գնաճի արագացումը և մատակարարման շղթաների խզումը, հատկապես դժվար են փոքր տնտեսությունների համար: Հայաստանը բացառություն չէ:

Մենք տնտեսական բարձր աճ ենք գրանցել 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում, բայց հասկանում ենք, որ ավելի երկարաժամկետ կայուն տնտեսական զարգացումը մեծապես կախված կլինի այսօրվա մեր բարեփոխումների և նախագծերի ճկունությունից և արդյունավետությունից:
Վստահ եմ, որ Տնտեսական խորհուրդը կվերածվի մի ինստիտուտի, որը կօգնի, կաջակցի և կառաջնորդի Հայաստանի տնտեսական բարեփոխումներին, և ես հաստատակամորեն հանձնառու եմ բաց, թափանցիկ, կառուցողական երկխոսության միջոցով աջակցելու խորհրդի գործունեությանը։
Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջող և արդյունավետ քննարկում»:

Այնուհետև քննարկվել են խորհրդի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Նիստի մասնակիցները համոզմունք են հայտնել, որ խորհրդի շրջանակում տեղի ունենալիք քննարկումները կնպաստեն տնտեսության ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերի, գաղափարների ու առաջարկությունների ձևավորմանն ու արդյունավետ լուծումներ գտնելուն:

Նախատեսվում է խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հուլիսին Հայաստանում:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը