copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:33 06-06-2022

Չեռնոգորիայի ԱԳՆ-ն արգելել է Սերգեյ Լավրովի ինքնաթիռի թռիչքը երկրի օդային տարածքով

Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունը թույլ չի տվել, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կառավարական ինքնաթիռը հատի երկրի օդային տարածքը։ Այս տեղեկությունը հաստատել է Չեռնոգորիայում ՌԴ դեսպանատունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ի պատասխան կառավարական ինքնաթիռի թռիչքի վերաբերյալ դեսպանատան կողմից նախօրեին ուղարկված նոտայի՝ կիրակի օրը պաշտոնական ծանուցում ստացանք Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունից՝ ՌԴ ԱԳ նախարարի օդանավով երկրի օդային տարածքը հատելու մերժման մասին»,- ՏԱՍՍ-ին հաղորդել են Չեռնոգորիայում ՌԴ դեսպանատնից։

Ուրբաթ օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել էր, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հունիսի 6-7-ը կայցելի Սերբիա, որի ընթացքում հանդիպումներ կունենա այդ երկրի նախագահի, ԱԳ նախարարի հետ և Ազգային ժողովի նախագահի հետ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ