copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:22 04-06-2022

Սուխումին և Ցխինվալին կարող են ներգրավվել ուկրաինացի ռազմագերիների հարցով տրիբունալի մշակման գործում

Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների իշխանությունները կարող են մասնակցել «ուկրաինացի զինյալների հարցով միջազգային տրիբունալի կանոնադրության» մշակմանը։ Այս մասին հայտարարել է ինքնահռչակ ԼԺՀ-ի փոխարտգործնախարար Աննա Սորոկան, գրում է SOVA-ն։

«Կանոնադրական փաստաթղթերը կմշակվեն համատեղ ջանքերով։ Ներգրավվելու են փորձագետներ ԴԺՀ-ից մեր հանրապետությունից, Ռուսաստանից։ Կարծում եմ, որ մեզ կմիանան գործընկերներ Հարավային Օսիայից և Աբխազիայից։ Հուսով եմ, որ այդպես կլինի», - ասել է նա:

Այս պահին ուկրաինացի ռազմագերիների գործով տրիբունալի համար փաստաթղթեր են նախապատրաստվում։ Առաջին, միջանկյալ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Մարիուպոլում ամռան վերջին։ Նախաձեռնողները պնդում են, որ իրենք կմշակեն տրիբունալի կանոնադրությունը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և հաշվի առնելով Ռուսաստանի և ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի քրեական և քրեական դատավարության օրենսգրքերը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին