Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:36 03-06-2022

ԱԺ կանոնակարգով դեռ չորս ժամ կա, որ իրենք խելքի գան ու գան խորհրդարան. Իշխան Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հանրահավաքի ընթացքում ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ քիչ առաջ տեղի ունեցած Աժ՝ իրենց պահանջով հրավիրված արտահերթ նիստը իշխանության ներկայացուցիչները տապալեցին.

«ՔՊ-ն տապալեց այդ նիստը՝ չմասնակցելով այդ նիստին։ Մենք մեկ շաբաթ առաջ այս հրապարակից ձևակերպել էինք այն պահանջները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Արցախը լինի հայկական, Հայաստանը լինի անվտանգ պետականություն։ Մենք ձևակերպել էինք այն մինիմալ պահանջները, որ Արցախը լինի հայկական, մենք ունենանք պետականություն։ Մենք ձևակերպել էինք այն կարմիր գծերը, որից շեղվող ցանկացած իշխանություն հստակ ուղերձ է հղում ժողովրդին, որ երկիրը տանում է նոր զիջումների և նոր կապիտուլյացիայի։ Երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում, երկրի քաղաքական կառավարման մարմնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվեց քննարկել երկրի կենսական նշանակություն ունեցող հարցերը»։

Սաղաթելյանի խոսքով՝ ԱԺ կանոնակարգով դեռ չորս ժամ կա, որ իրենք խելքի գան, գան խորհրդարան, որպեսզի տեղի ունենա այդ շատ կարևոր նիստը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստ են հրավիրել։ Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները նիստը նախաձեռնել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը քննարկելու նպատակով։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է՝ չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին և չի մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում