Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:53 02-06-2022

Այնպիսի կոնտեքստ չլինի, որ մարդիկ փողի համար են երեխա ունենալու. ընտանիքի պլանավորումը քաղաքակիրթ բան է. Փաշինյան

Կառավարության հերթական նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ասաց, որ անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ միջոցներ հատկացնելու երեխա ունեցող ընտանիքիներին բնակարանային ապահովության պետական աջակցության 2023 թվականների ծրագրերին։

Ըստ նախարարի՝ ծրագիրն ունի երեք բաղադրիչ, որով միանվագ դրամական աջակցություն է ցուցաբերվում մարզային բնակավայրերում հիփոթեկային բնակարան ձեռք բերելու, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, երկրորդ բաղադրիչը հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուներին տրամադրելն է դրամական աջակցություն՝ տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար, և երրորդը՝ հիփոթեկային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ աջակցություն։

«Եթե ընտանիքում ծնվում է առաջին կամ երկրորդ երեխան, վարկի մնացորդի10 % -ի չափով գյուղերում և Երևանում՝ 5 %-ի չափով ՝ ոչ ավել, քան 500 հազար դրամը, դրամական աջակցություն է տրվում։ Եթե ընտանիքում երրորդ երեխան է ծնվում, պետությունը տրամադրում է մինչև 4 միլիոն դրամական աջակցություն։ 3250 շահառու ընտանք արդեն օգտվել է այդ ծրագրից»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ծրագիրը սկսել է աշխատել.

«Բյուջեով ի սկզբանե նախատեսված մեր միջոցները չեն բավականացնում, որ մենք դրանից ուրախանում ենք։ Մեր բոլոր ծրագրերը պետք է լայնորեն իրազեկվեն»։

Փաշինյանը հավելեց. «Այնպիսի կոնտեքստ չլինի, որ մարդիկ փողի համար են երեխա ունենալու։ Ընտանիքի պլանավորումը նորմալ, քաղաքակիրթ բան է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը