Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:09 02-06-2022

Երկու դրամաշնորհների ընդհանուր ծախսը կազմել է 22,9 մլն դրամ, որոնցից առաջինը իրականացվել է 90%-ով, երկրորդը՝ 80. ՄԻՊ

«2021 թվականի ՄԻՊ-ի կողմից երկու դրամաշնորհային միջոցառում է իրականացվել, դրանցից մեկը՝ Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից, որի համաձայնագիրը 2019թ․-ին է կնքվել, սակայն համավարակով և պատերազմով պայմանավորված՝ գործողություններն իրականացվել են միայն 2021 թվականին։ Երկրորդ դրամաշնորհային ծրագիրը ՄԱԿ-ի բյուջեի կողմից է հատկացված եղել և նվիրված է եղել ՄԻՊ-ի աշխատակազմի կարողությունների զարգացմանը։ Երկու դրամաշնորհի ընդհանուր ծախսը կազմել է 22,9մլն դրամ, որոնցից առաջինը իրականացվել է 90 տոկոսով, երկրորդը՝ 80 տոկոսով։ Բյուջեի առյուծի բաժինը հատկացվել է պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերին, որոնք ստանդարտ պահպանման ծախսեր են, ինչպես այլ աշխատակազմների դեպքում է։ ՄԻՊ-ը հանդիսանում է նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքների կանխարգելման ազգային մարմին, ուստի 2021 թվականի ընթացքում մենք շարունակել ենք իրականացնել այս գործառույթը, որ հիմնականում արտահայտվել է չհայտարարված մշտադիտարկման այցերով, ինչպես նաև վեր հանված խնդիրների նկատմամբ առաջարկությունների ներկայացմամբ։

Աշխատակազմի ներկայացուցիչները նաև մշտադիտարկման այցեր են կատարել երեխայի խնամքի և պաշտպանություն իրականացնող հաստատություններ հատուկ դպրոցներ, մանկատներ, հանրակրթական դպրոցներ և այլն։ Ներկայացվել են օրենսդրական առաջարկություններ երեխայի իրավունքներ ոլորտին առնչվող իրավական ակտերի վերաբերյալ, մասնակցել ենք միջազգային ռեգիոնալ տարբեր ձևաչափի, այցեր են իրականացվել նաև Արցախից տեղահանված և Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին»։ Այս մասին այսօր ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանին հատկացվող բյուջեի կատարողականի ժամանակ ասաց ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը՝ ամփոփելով անցած տարվա բյուջեի կատարողականը։

«2021թ․-ի պետական բյուջեով նախատեսված էր մարդու իրավունքների պաշտպանի կողմից մեկ ծրագրի իրականացում, որը ներառում էր հինգ միջոցառում՝ տարեկան պլանով 532,4 մլն դրամ ֆինանսավորմամբ, այնուհետև տարվա ընթացքում ճշտվել էր ֆինանսական պլանը և այն ավելացվել մոտ 13 մլն դրամով։ Փաստացի ծախսերը այդ հինգ միջոցառումների գծով եղել են 531, 3 մլն դրամ։ Կատարողականը՝ 97,4 տոկոս։ 2021 թվականի փաստացի ֆինանսավորումը 2020 թվականի նկատմամբ գերազանցել է 12, 6 տոկոսով»։ Այս մասին ներկայացվող նախագծի քննարկաման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով ՄԻՊ-ին հատկացված բյուջեն։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին