Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 11:58 01-06-2022

Սպասում ենք՝ Քյարամյանը իջնի ու պատասխան տա․ Լիդա Առուշանյան

«Հինգ օր առաջ մենք դիմում ենք ներկայացրել Արգիշտի Քյարամյանին, որ իջնի ներքև և մեզ պատասխան տա ինքնաբացարկի համար։ Ամեն տեղ անվստահություն կա։ Առայժմ թող իջնի, մենք հարցեր ունենք իրեն տալու հետո․ կորոշվի, թե հարցը որտեղ պետք է քննվի։ Այսքան ծնողների մեջ կան շատ-շատ բարձրագույն կրթությամբ մարդիկ, ովքեր գիտեն՝ գործը որտեղ պետք է քննվի, երևի ամենաանգրագետը ես եմ։ Սպասում ենք պատասխանի, Քյարամյանը իջնի ու պատասխան տա»։ Այս մասին Քննչական կոմիտեի մոտ իրականացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված մայոր Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։

Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս է՝ նրանց պահանջն է՝ 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողները քրեական գործով որպես տուժող ճանաչվեն, իսկ զոհված զինծառայողների մի շարք ծնողներ՝ որպես տուժող կողմի իրավահաջորդ (հարազատների միջնորդությունը բավարարվել է) , այնուհետև Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրելու գործընթաց լինի։ Դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտեից գործը վերցրել, ուղարկել էր ՔԿ վարույթին։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում