copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:38 31-05-2022

Էրդողանն իր վերջը կտա իր իսկ ամբարտավանությամբ. Դավութօղլու

Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Դավութօղլուն կուսակցության նահանգային 23-րդ համագումարի ընթացքում մի շարք հայտարարություններ է արել՝ անդրադառնալով նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարքագծին: Հաղորդում է ermenihaber-ը:

Մասնավորապես Դավութօղլուն նշել է, որ Էրդողանն իր ամբարտավանությամբ ինքն իր վերջը կտա:
Նա կոչ է արել Թուրքիայի նախագահին ավելի խղճով լինել:

Թուրքիայի իրավիճակը Դավութօղլուն բնութագրել է որպես ծանր մղձավանջ: Ըստ նրա բնութագրման՝ Էրդողանը կորցրել է խիղճը և երկիրն ու իրեն տանում է դեպի անդունդ:

Դավութօղլուն Էրդողանին մեղադրել է նաև իսրայելցի պաշտոնյաների հետ հանդիպելու համար՝ շեշտելով, որ իրենց չբարևող, իրենց բարևը չառնող Էրդողանը չի խորշում Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելուց:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից