copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:06 31-05-2022

Ելցինի փեսան՝ Վալենտին Յումաշևը, լքել է Պուտինի խորհրդականի պաշտոնը, որը զբաղեցնում էր 22 տարի. Reuters

Վալենտին Յումաշևը լքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդականի պաշտոնը, որը զբաղեցնում էր հասարակական հիմունքներով, գրում է Reuters-ը՝ հղում անելով երկու աղբյուրի։

Գործակալության աղբյուրներից մեկը «Ելցին-կենտրոնի» գործադիր տնօրենի առաջին տեղակալ Լյուդմիլա Տելենն է, Յումաշևը կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Տելենն ասել է, որ Յումաշևը նախագահի խորհրդականի պաշտոնը լքել է ապրիլին: «Դա նրա նախաձեռնությունն էր»,- հավելել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել տեղեկությունը։

Վալենտին Յումաշևը 1997-1998թթ․-ին ղեկավարել է Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի վարչակազմը։ Նա ամուսնացած է Ելցինի դստեր՝ Տատյանայի հետ։ Այն, որ Յումաշևը Վլադիմիր Պուտինի խորհրդականն է հասարակական հիմունքներով, հայտնի է դարձել 2018թ․-ի հունիսին։ Դմիտրի Պեսկովն այդ ժամանակ պարզաբանել էր, որ Յումաշևն այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն 18 տարի։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել