copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 00:36 31-05-2022

Մխիթարյանը հրաժեշտ է տվել «Ռոմային». Աղբյուր

Հենրիխ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Ռոմայից»։

«Corriere dello Sport»-ը ուշագրավ տեղեկություն է հրապարակել։ Ըստ իտալական պարբերականի լրագրող Մայդայի՝ հայ ֆուտբոլիստը հրաժեշտ է տվել իր թիմակիցներին և հռոմեական ակումբի աշխատակիցներին։ Լրագրողը տեղեկացնում է նաև, որ Հենրիխը հայտնել է իր՝ «Ինտեր» տեղափոխվելու մասին։

«Այս պահին ոչ մի շանս չկա՝ չնայած, որ «Ռոման» մտադիր է համոզել նրան»,- հայտնում է Մայդան։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագը մոտ է «Ինտեր» տեղափոխությանը։ Միլանյան ակումբի տնօրեն Մարոտան կարծես թե համաձայնության է հասել Մխիթարյանի հետ։ Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ «Ռոմայի» ներկայիս առաջատարներից մեկը հանդիսացող Մխիթարյանի տաղանդի երկրպագուն է «Ինտերի» ներկայիս գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում