copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:07 30-05-2022

Որոնք են ախորժակը նվազեցնող մթերքները


Եթե ցանկանում եք նիհարել, ցանկալի է սննդակարգում ներառել մեծ քանակությամբ բջջանյութ պարունակող մթերքներ։ Բջջանյութը հագեցնում է օրգանիզմը և նվազեցնում ախորժակի զարգացման համար պատասխանատու հորմոնի արտադրությունը, «Երեկոյան Մոսկվային» տված հարցազրույցում պատմել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։

Մասնագետի խոսքով՝ սովի զգացումը նվազեցնելու համար արժե ուտել ջրի և քլորոգենաթթվի բարձր պարունակությամբ մթերքներ, որոնք նպաստում են քաշի նվազմանը։ Արժե սննդակարգում ներառել թարմ վարունգ, պեկինյան կաղամբ և նեխուր։ Դիետայի ընթացքում բանջարեղենային ապուրները կազատեն մշտական ​​սովի զգացումից։

«Բանջարեղենով ապուրը շատ ջուր է պարունակում, որը ծավալ է ստեղծում, իսկ ջերմությունը հանգստացնում է ստամոքսի պատերը։ Նման ուտեստներով նիհարելը հնարավորինս հեշտ է։ Խորհուրդ եմ տալիս նաև ապուրի հետ մեկ կտոր ամբողջահատիկ ցորենի ալյուրով հաց ուտել։ Այս համադրությունը կօգնի երկար ժամանակ մոռանալ սովի մասին»,- նշել է բժիշկը։

Սննդաբանը խորհուրդ է տվել նաև ձու ավելի հաճախ ուտել, որը կապահովի հագեցվածության երկարատև զգացողություն։ Ախորժակը կնվազեցնի նաև դարչինով կակաոն և կաթով թեյը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ