copy image url
Արտաքին Ավելին 4 տարի առաջ - 19:42 30-05-2022

Netflix-ը հաստատել է Ռուսաստանում օգտատերերի համար ծառայության անջատումը

Ծառայության կայքն ու բջջային հավելվածը ռուս օգտատերերի համար անհասանելի են դարձել ուրբաթ՝ մայիսի 27-ին։ Երբ օգտատերերը փորձել են մուտք գործել հարթակներ, հաղորդագրություն են ստացել, որ սխալ է տեղի ունեցել։

Երկուշաբթի Netflix-ի ներկայացուցիչը հաստատել է Agence France գործակալությանը, որ ռուս բաժանորդները կորցրել են ծառայության հասանելիությունը՝ ուկրաինական պատերազմի պատճառով ռուսական շուկայից ընկերության դուրս գալու պատճառով:

«Սա ռուսական շուկայից դուրս գալու գործընթացի ավարտն է»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված