Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:19 30-05-2022

Ես պատրաստ եմ ազատազրկման ենթարկվել, որ հետո ազատ ապրեմ․ բերման ենթարկված անչափահաս

Ոստիկանության Էրեբունու բաժնի դիմաց այս պահին իրականացվում է ակցիա, որտեղ կան մոտ 60 բերման ենթարկված անձինք, այդ թվում՝ նաև անչափահասներ։

Լրագրողներից մեկի հետ զրույցում երկու անչափահասները մանրամասնել են իրենց բերման ենթարկվելու մանրամասներից, և ասել, որ արդեն մի քանի անգամ եղել են բաժնում։

Տղաներից մեկը ասաց, որ ինքը բերման է ենթարկվել 9 անգամ, իսկ ընկերը՝ 16։

«Ես հրմշտոցի մեջ չեմ մտել, պարզապես դիմացովս մի տղամարդ անցավ, ով ամբողջովին արյան մեջ կորած էր, ես գոռացի՝ մի րոպե հանգստացեք, այս մարդը «արյունլվիկ» վիճակում է, այդ պահին ինձ մոտենում է մի կարմիրբերետավոր և ճանապարհային ոստիկանության ֆորմայով մի քանի ոստիկաններ, բիրտ ուժով շպրտում են գետնին, բերետավորին էլ ասում՝ գրկած մտցրու ներս։ Ինձ մտցնում են մեքենայի մեջ և դեռ դուռը չփակած՝ իմ հասցեին անձնական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում։ Փաստաբանս մի քանի անգամ ասաց՝ երեխան անչափահաս է, բաց թողեք, բայց ասացին՝ կտանենք բաժին կպարզենք»։

Մյուս տղան էլ, շարունակելով ընկերոջ խոսքը, ասաց․

«Երբ մենք հարցնում ենք՝ որն է պատճառը բերման ենթարկելու, մեզ ասում են՝ կապը տվել են, ձեզ բերման ենք ենթարկել։ Մենք շարունակելու ենք մասնակցել ակցիաներին, կարող են անգամ բերման ենթարկվելու թիվը կրկնապատկել, շարունակելու ենք այնքան, մինչև հասնենք նշանակետին։ Ես պատրաստ եմ անգամ ազատազրկման ենթարկվել, որ հետո ազատ ապրեմ»,- ասացին բերման ենթարկված անչափահասները։

Հիշեցնենք՝ այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ակցիայի 111 մասնակից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Ոստիկանություն։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը