Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:40 30-05-2022

Բժշկական արտադրատեսակների արտադրության լիցենզավորման համար կլինեն նոր կարգավորումներ. Ավանեսյանի նախագիծը հավանության արժանացավ


ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը կառավարության կողմից ներկայացնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարի խոսքով՝ այս առաջարկությունները քննարկվել են նաև աշխատանքային կարգով հանձնաժողովում՝ կառուցողական քննարկման համար, որի ընթացքում իրենց կողմից ընդունվել ու ներառվել են փաթեթի մեջ։

Ավանեսյանի խոսքով՝ այս օրենքի փոփոխությունները կոչված են հստակ կարգավորումներ մտցնելու բժշկական արտադրատեսակների արտադրության, արտադության լիցենզավորման և շրջանառության մասով․

«Մինչ օրս մենք ՀՀ-ում չունենք կարգավորված դաշտ, և բժշկական արտադրատեսակները պետությունում արտադրվում և ներմուծվում են առանց կարգավորվող մարմնի հստակ կարգավորումների, ինչը թե՛ ԵԱՏՄ պայմանագրի շրջանակներում, թե՛ ընդհանրապես առողջապահական համակարգի զարգացման համար շատ կարևոր քայլ է, որը պետք է նպաստի շուկայում ավելի որակյալ տարբեր աստիճանական ֆիլտրեր անցնող բժշկական արտադրատեսակների ներմուծմանը։ Բացի դրանից՝ սա հնարավորություն կտա նաև մեր տեղի արտադրողներին, ովքեր արտադրանք ունեն, ավելի հեշտ հասանելիություն ունենան այլ շուկաներում, որովհետև տվյալ երկրի արտադրանքի կարգավորվածությունը նպաստում է նաև, որ մեր երկրում արտադրված ապրանքներն ավելի ճանաչելի լինեն»։

Ավանեսյանի խոսքով՝ փոփոխությունների ճանաչելությունը, ըստ էության, ԵԱՏՄ սինխրոնացումն է, և դրանք ամբողջովին համահունչ են մեր մյուս երկրների այս շրջանակներում եղած բոլոր կարգավորումներին. «Զարգաման ընթացքի ուղեծիրն այն է, որ հինգ տարի հետո գնանք ավելի միասնական շուկա ունենալուն»։

Նախագիծը հավանության արժանացավ հանձնաժողովի անդամների կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ