copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:09 30-05-2022

Պորոշենկոն 3-րդ փորձից կարողացել է մեկնել Ուկրաինայից՝ Զելենսկուն ուղղված բաց նամակից հետո

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն մայիսի 30-ին Ուկրաինայից մեկնել է Լեհաստան։ Մինչ այդ՝ մայիսի 28-ին, նա երկու անգամ փորձել է հատել պետական ​​սահմանը, սակայն նրան թույլ չեն տվել դուրս գալ երկրից։

Մայիսի 30-ին Պորոշենկոն Facebook-ում հրապարակել է բաց նամակ՝ ուղղված Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Ուկրաինայի նախկին նախագահը, մասնավորապես, նշել է, որ ինքը մեկնում է Ռոտերդամ կոնգրեսի և Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովի պաշտոնական հրավերով։

Ուղևորությունը, Պորոշենկոյի խոսքով, հետապնդում է հետևյալ նպատակները. արդեն հունիսին Ուկրաինային տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում և հասնել նոր պատժամիջոցների, ինչպես նաև ապահովել ֆինանսական օգնություն, այդ թվում՝ պատերազմից հետո երկրի վերակառուցման համար։ Ուկրաինայի նախկին նախագահն ընդգծել է, որ պատերազմի ժամանակ չափազանց կարևոր է դրսևորել իմաստնություն և ներքին միասնություն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ