Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:16 30-05-2022

Դատական նիստը եթե դռնփակ լինի, էլի գնալու ենք ԲԴԽ՝ Ջհանգիրյանի մոտ. Կարին Տոնոյան

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է քննվել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի մասին հաղորդումը։

Զոհված զինծառայողների ծնողները, հարազատներն այժմ Վերաքննիչ դատարանում են։

5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծնողները հավաքվել են, քանի որ այժմ դռնփակ դատական նիստ պետք է սկսվի, իսկ դատավորը պետք է որոշի՝ մերժո՞ւմ է միջնորդությունը, թե՞ ոչ։

«Եթե չի մերժի, նիստը դռնբաց կդառնա, և մենք բոլորս ներս կմտնենք, եթե կմերժի, ապա մենք շարժվելու ենք նորից ԲԴԽ՝ պարոն Ջհանգիրյանի մոտ՝ հասկանալու, թե ով է ի վերջո այս հարցին լուծում տալու»։

Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս է՝ նրանց պահանջն է՝ 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչվեն, իսկ զոհված զինծառայողների մի շարք ծնողներ՝ որպես տուժող կողմի իրավահաջորդ (հարազատների միջնորդությունը բավարարվել է) , այնուհետև Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրելու գործընթաց լինի։ Դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտեից գործը վերցրել, ուղարկել էր ՔԿ վարույթին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում