copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:24 21-09-2021

«Եթե մենք հանձնեցինք Արցախը, կնշանակի՝ հանձնել ենք մեր զավակներին». Կարին Տոնոյան

Թեև իմ զավակը զոհվեց հոկտեմբերի 5-ին, բայց մինչև նոյեմբերի 9-ը ես ձեզ հետ հոգով կռվի էի տալիս, աղոթում էի, որ մեր զավակների զոհողությունն անիմաստ չդարձնեն. հոտը զգում էի արդեն: Բայց մենք թուլ չենք տա, որ նրանց զոհաբերումն անիմաստ դարձնեն, որովհետև եթե մենք հանձնեցինք Արցախը, կնշանակի՝ հանձնել ենք մեր զավակներին»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում այս մասին հայտարարեց Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը՝ հավելելով, որ Արցախի հողը մեր զավակների արյունով հեղված հայրենիք է և հայրենիքը սահմաններ չունի:

Կարին Տոնոյանը ներելու, միասնական լինելու և համերաշխ ապրելու կոչ արեց բոլորին, անգամ նրանց, ովքեր այսօր իրենց չեն հասկանում:

Հիշեցնենք՝ զոհված զինծառայողների հարազատները և մարդկանց հոծ բազմություն ջահերով ու մոմերով հարգանքի երթ էին կազմակերպել Ազատության հրապարակից դեպի Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում