copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:16 29-05-2022

Շնորհակալություն Աստծուն և հաղթողներին

Մայիսի 28-ի առթիվ ՀՀ նախագահի և վարչապետի ուղերձներում մեջբերված պատմական ակնարկները հեռու են ռեալությունից։

Նախագահի ուղերձում ասվում է. «Մենք մեզ միշտ հարց ենք տալիս, թե կլինե՞ր Խորհրդային Հայաստանն ու այսօրվա ազատ ու անկախ Հայաստանը, եթե հայ ազգի անհավանական ջանքերի շնորհիվ չստեղծվեր Առաջին հանրապետությունը»։ Նախագահի հարցն ունի միանշանակ պատասխան՝ եթե Ռուսաստանը չբռնազավթեր Առաջին հանրապետությունը, ապա Խորհրդային Հայաստան չէր լինի։ Եթե Նախագահն ուզում էր ուղերձում տեղավորել խորհրդային բռնազավթման շրջանը, ապա պիտի ասեր, որ Առաջին հանրապետությունը բռնազավթվել է ռուս-թուրքական համատեղ ագրեսիայի հետևանքով։ Հայաստանի մի մասը բռնազավթել է Թուրքիան, մի մասը՝ Ռուսաստանը, որը բռնազավթված Հայաստանի տարածքի մի հատվածում ձևավորել է խորհրդային վարչատարածքային կազմավորում։

Վարչապետի ուղերձում ուղիղ անդրադարձ կա 1918-1921թթ. Հայաստանի կարծանմանը։ Նա նշում է՝ «Սա տեղի ունեցավ այն պատճառով, որ երկու տարվա ընթացքում Հայաստանի Առաջին Հանրապետությունը չկարողացավ, չհասցրեց քաղաքական, միջազգային, տարածաշրջանային ինստիտուցիոնալ դիմակայություն ձեռք բերել, իր շուրջ խաղաղություն հաստատել»: Այստեղ ևս քողարկվում է իրական պատճառը՝ ռուս-թուրքական համատեղ ագրեսիան։ Չի կարելի պատմական հայտնի անցքերը շրջանցել, մատուցել հատվածաբար, կիսատ-պռատ։

Այնուհետև վարչապետն անկեղծանում է. «Այսօր էլ մեր երկիրը կանգնած է նմանատիպ մարտահրավերների առաջ...»: Այստեղ ուղիղ չի նշվում, թե ինչ մարտահրավերների մասին է խոսքը։ Եթե նա նկատի ունի, որ այսօր էլ ՀՀ անկախությանը սպառնում է ռուս-թուրքական տանդեմը, ապա պարտավոր է այդ մասին ասել սիրելի ժողովրդին։ Թե՞ այդ մասին չասելը մտքի ճկունություն է։

Նախագահի և Վարչապետի պատմական ակնարկների մեջ չի նշվում, որ 1918-ին կործանված էր Ռուսական կայսրությունը՝ մեծ չարիքը։ Բախտակից ժողովուրդները, օրինակ՝ ֆինները, շնորհակալություն են հայտնում, որ 1917-ի դեկտեմբերին անկախանալու հնարավորություն ունեցան։ Բազմաթիվ հայեր շնորհակալություն են հայտնում Աստծուն և Սառը պատերազմի հաղթողներին 1991-ի անկախության հնարավորության համար։ Շնորհակալություն ասելը դաստիարակության տարրական նորմ է։ Ակնկալվում է, որ դաստիարակված հայը ուկրաինա-ռուսական պատերազմից հետո շնորհակալություն կհայտնի Աստծուն, ուկրաինացի ժողովրդին և նրան աջակցող երկրներին, որ ազատվեցինք ՀՀ անկախությանը սպառնացող մեծ չարիքից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին