copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:48 28-05-2022

Մեր ուզածն էլ հենց այն է, որ իրենց ուզածը չկատարվի․ Արմեն Ռուստամյան

Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։ Այս պահին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Այսօրվա խորհուրդը հսկայական է, և այս օրը, ես վստահ եմ, մեր պատմության մեջ նոր էջ է բացելու։ Մայիսի 28-ի խորհուրդը, որով մենք կարողացանք մեր ինքնությունը պահպանել, մեր ազգի տեսակը պահպանել և աշխարհի քարտեղի վրա մեր տեղը անսասան արձանագրել, հիմք դրեց մեր նորօրյա պատմությանը։ Մենք Արցախյան ազատամարտով կարողացանք ունենալ 42 հազար կիլոմետր քառակուսի տարածք՝ հայկական վերահսկողության ներքո։ Սա պարծանք էր մեր սերունդի համար։

Հետո եկավ այս իշխանությունը և 42 հազարից այսօր թողել է մոտ 32 հազարը։ Ու այսքանից հետո հարցնում են՝ մենք այս ազգի համար ի՞նչ վատ բան ենք արել, որ ուզում են՝ հեռանանք։ Էլ ի՞նչ պետք է անեինք։
Մենք շատ լավ գիտենք, իրենք ինչ են ուզում անել, և մեր ուզածն էլ հենց այն է, որ իրենց ուզածը չկատարվի»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից