copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:37 28-05-2022

Ինչո՞ւ մենք չենք կարող Արցախի հանձնումից, կապիտուլյացիայից երկու տարի անց նորից միավորվել․ Օհանյան

Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ուղերձ է հղել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ
Մայիսի 28-ին համայն հայությունը տոնում է Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի, Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման տարեդարձը։
Շնորհավորում եմ բոլորիս։

Խոնարհվելով մեր հաղթանակները կերտած սերունդների առջև և հպարտություն ապրելով նրանց սխրանքը վերհիշելիս՝ գիտակցում ես նաև, որ ինչպես անցյալ դարասկզբին, այնպես էլ այսօր մենք կանգնած ենք նույն սպառնալիքների առջև։

Եվ եթե մեր հայրերն ու պապերը կարողացել են ցեղասպանությունից երեք տարի անց ջարդել ու կանգնեցնել թշնամուն, ինչու մե՛նք չենք կարող Արցախի հանձնումից, կապիտուլյացիայից երկու տարի անց նորից միավորվել ու հերթական դասը տալ ներքին և արտաքին այն ուժերին, որոնք Արցախի, Հայաստանի դեմ են խաղում։ Ի՛նչն է խանգարում մեզ՝ գիտակցելու այս ամենը ու կանգնեցնելու պարտությունների, զիջումների շղթան։
Պատասխանը մե՛կն է՝ ՍՈ՛ՒՏԸ, որով Հայաստանի ապիկար իշխանությունն ամեն օր ամենատարբեր հարթակներից կերակրում ու պառակտում է ժողովրդին։

Սակայն հայոց ազգը վերագտնելու է իր միասնությունը, մարտական ոգին, և Դիմադրության համազգային, անկասելի շարժումը նոր նվաճումների երաշխիք է դառնալու։

Հավերժ փա՛ռք ու պատիվ այն սերունդներին, որոնց պայքարի ու կյանքի գնով Հայաստանն այսօր կանգուն է և լինելո՛ւ է հավերժ»։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան