copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:36 27-05-2022

Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է

ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։

Գեւորգ Վոլոդյայի Պետրոսյանը մեղադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործմամբ, անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով նրա արժանապատվությունը վիրավորելու եւ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ տարածելու մեջ։

Քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։

Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Ամենից շատ դիտված