copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:57 26-05-2022

Բուչայում սադրանքն իրականացվել է նույն սխեմայով, ինչ 1999 թ. Հարավսլավիայում. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Բուչայում տեղի ունեցած իբր «ողբերգության» բեմականացումը պատրաստվել է նույն սցենարով, ինչ Հարավսլավիայում 1999 թ.: Այս մասին հայտնում է RT Arabic-ը։

Նրա խոսքով, 1999 թվականին Միացյալ Նահանգները որոշել է, որ Հարավսլավիան վտանգ է ներկայացնում երկրի անվտանգության համար՝ նրա վրա հարձակվելու համար «օգտագործելով Ուիլյամ Ֆոլկեր անունով մի ամերիկացու, որը գլխավորում էր ԵԱՀԿ առաքելությունը: Նա, Ռաչակ գյուղում մի քանի դիակներ հայտնաբերելով, ի լուր աշխարհի բարձրաձայն հայտարարել է ցեղասպանության մասին»:

«Ինչպես հետո պարզվեց, այդ դիակները ոչ թե խաղաղ բնակիչներ էին, այլ զինյալներ։ Նրանց քաղաքացիական հագուստ էին հագցրել ու այդտեղ նետել»,- նշել է Լավրովը։

Նրա կարծիքով, նույնն արվել է 2022 թվականի ապրիլի 23-ին Կիևի շրջանի Բուչա քաղաքում։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ այնտեղ ամեն ինչ կազմակերպվել է նույն սխեմայով, ինչ Ռաչակում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին