copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 21:14 25-05-2022

«Ալաշկերտը» վստահորեն հաղթեց ԲԿՄԱ-ին՝ դառնալով բրոնզե մեդալակիր, «Նոա» - «Ուրարտու»՝ ոչ-ոքի

Կայացավ ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 35-րդ տուրը։

Խաղային օրը մեկնարկել էր «Վան» - «Նորավանք» հանդիպումով. չարենցավանյան թիմը հաղթել է 2։1 հաշվով։

ԲԿՄԱ-ն հյուրընկալել էր «Ալաշկերտին»։ Նախորդ առաջնության չեմպիոնը վստահ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։ «Ալաշկերտցիների» կազմում գոլերի հեղինակ են դարձել Ալբերտ Մնացականյանը, Դավիդ Խուրցիձեն և Ժոզե Էմբալուն։

Ոչ-ոքի՝ 1։1 հաշվով է ավարտվել «Նոա» - «Ուրարտու» հանդիպումը։ 3-րդ րոպեին 11-մետրանոցը դիպուկ է իրացրել «Նոայի» գոլահար Մաքսիմ Մայրովիչը, իսկ 66-րդ րոպեին «Ուրարտուից» պատասխան գոլը խփել է Դմիտրո Խլյոբասը։

Այսպիսով, «Ալաշկերտը» 50 միավորով ամրագրեց 3-րդ հորիզոնականը՝ դառնալով բրոնզե մեդալակիր։ Հայաստանի առաջնությունն ավարտվելու է մայիսի 28-ին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ