Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:45 25-05-2022

Սմարթֆոնների ամենավաճառվող ապրանքանիշը Samsung-ն է․ Canalys

Canalys ընկերության վերլուծաբանները պարզել են, որ եվրոպացիները հիմնականում գնում են Samsung, Apple և Xiaomi սմարթֆոններ։ Այս ընկերությունները զբաղեցնում են շուկայի 76%-ը։ Նրանց պաշտոնական կայքում հրապարակվել է 2022 թվականի առաջին եռամսյակի վիճակագրությունը։

Samsung-ը շուկայի առաջատար է ճանաչվել՝ վաճառված 14,6 միլիոն սմարթֆոնով։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Apple-ը՝ վաճառելով 8,9 միլիոն սարք։ Երրորդ տեղում է Xiaomi-ն՝ վաճառված 8,2 միլիոն սմարթֆոնով: Realme-ն և Oppo-ն նույնպես ամենավաճառվող ապրանքանիշերի հնգյակում են:

Ընդհանուր առմամբ, 2022 թվականի առաջին եռամսյակում Եվրոպայում վաճառվել է 41,7 միլիոն սմարթֆոն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 46,4 միլիոնի դիմաց։ Փորձագետների կարծիքով՝ անկումը պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությամբ՝ այս երկրներում ամենաշատն է նվազել սմարթֆոնների վաճառքը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ