Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:49 25-05-2022

Քննիչ հանձնաժողովը քաղաքական շահարկմամբ ստեղծում, հետո չքվում եք. Վարդանյանը՝ ընդդիմադիրներին

ԱԺ քառօրյա նստաշրջանի ընթացքում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանն ասաց՝ շատ կարևոր է, որ ողջամիտ ժամկետ լինի քննիչ հանձնաժողովների համար։

«Օրինակ՝ պետական մարմիններից հարցում անելու համար գոյություն ունի երկշաբաթյա ժամկետ՝ պատասխանը ստանալու համար, որը ունի նաև երկարաձգվելու հնարավորություն, և ակնհայտ է, որ վեց ամիսը շատ քիչ է քննիչ հանձնաժողովի աշխատանքներն իրականացնելու համար։ Մենք պետք է պատասխանենք մի հարցի՝ արդյո՞ք ուզում ենք, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքները լինեն քաղաքական շահարկումների թեմա, թե՞ այն հիրավի գործի, և արդյունք տա, որովհետև դուրս է գալիս, որ որոշ պատգամավորներ, մասնավորապես՝ ընդդիմադիրները, որոշ քաղաքական շահարկումների համար շատ բուռն մասնակցում են հանձնաժողովի ստեղծման պահին, ասում, թե ինչու է անհրաժեշտ՝ այդ թվում նաև հնչեցնելով սուտ թեզեր, ստեղծում են հանձնաժողովներն ու հետո չքվում են այդ հանձնաժողովներից, ինչպես նաև այս աթոռներից»։

Հիշեցնենք, որ Աժ-ում այժմ քննարկվող «Ազգային ժողովի կանոնակարգ» նախագիծը մեկ շաբաթ առաջ քննարկվել և հավանության էր արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի