copy image url
Մշակույթ Ավելին 4 տարի առաջ - 22:45 24-05-2022

Խեղճացած մարդու կերպարն էր ինձ հուզում. կարծում եմ՝ ես էլ խեղճ էի երևի

Այսօր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է։

1923 թ. մայիսի 23-ին, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում ծնվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը։ Նա ուսանելէր նախ Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, ապա մասնագիտական կրթություն ստացելԿահիրեի գեղարվեստի և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում։ Եվրոպական մրցույթներում հաջողությունների հասած, Ալեքսանդրիայի բիենալեներին մասնակցած, Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում եգիպտական ժամանակակից արվեստը ներկայացրած նկարիչը 40 տարեկանում որոշում է թողնել իր միջազգային ձեռքբերումները և գալ հայրենիք։

«Օտարությունից եմ եկել հայրենիք, նշանակում է սա իմ վերջին հանգրվանն է»․ հաստատ ու վճռական այս որոշմամբ Հակոբյանը եկավ Հայաստան, հաստատվեց և ապրեց հայրենիքում մինչև կյանքի վերջը (2013թ.)։
Սկզբում Լենինականում, ապա հինգ տարի անց արդեն Երևանում հաստատված Հակոբ Հակոբյանի մշտական ու հիմնական թեման դարձավ Հայաստանն ու հայ մարդը։ Նա նկարեց հայ մորը, երեխային, դերձակին, շինականին, գյուղացուն... Նկարեց այլ կերպ՝ հակոբյանավարի...
Հակոբ Հակոբյանը հիշում է, որ մինչ Հայաստան գալը սիրում էր նկարել մարդու հատուկ տեսակը. «Խեղճ մարդը, մարդու խեղճ տեսակը, որ ազդում էր վրաս, ոչ թե առողջ, չաղ, այլ նիհար, խեղճացած մարդու կերպարն էր ինձ հուզում, ինչո՞ւ՝ չգիտեմ: Կարծում եմ՝ ես էլ խեղճ էի երևի»:
Հայաստան գալով՝ նկարիչը վստահեցնում էր, որ չի հանդիպել խեղճ մարդու. «Հայերը խեղճ չեն եղել: Նույնիսկ խեղճը իրեն խեղճի պես չի պահում, չի խեղճանում և կարեկցանք չի հրավիրում իր վրա»:
Բնականաբար, սա սովետական ժամանակաշրջանն էր։ Հայրենադարձ Հակոբյանն ինչպե՞ս կարող էր համարձակվել կարեկցել կամ խղճալ սովետահայ մարդուն։ Թեև ինքն էլ չէր ուզում հայրենիքի մեջ խեղճ մարդ տեսնել ու նկարել։

«Ես ավելի շատ ուզում էի Հայաստան երկիրը նկարել»,- ասում էր Հակոբ Հակոբյանը ու ստեղծում իր հայաստանյան յուրօրինակ պատկերները։ Նա առանց պաթոսի ու վերամբարձ մտքերի իր Հայաստան երկրի մասին էր պատմում կերպարվեստում: Հայաստան երկիրը` իր յուրահատուկ գույներով, երանգներով ու գծերով...

«Ես վառ գույների նկարիչ չեմ»,- վստահեցնում էր Հակոբյանը ու հավելում. «Հայաստանը անսպառ նյութ է նկարչի համար։ Ամեն մեկն իր գույնն է վերցնում։ Իմը շատ սահմանափակ դիապազոն է»։

Իր սև, սպիտակ, մոխրագույն ու օխրայով հագեցած Հայաստանում Հակոբ Հակոբյանը ունեցավ բազմաթիվ ցուցահանդեսներ, ստացավ մրցանակներ, կոչումներ, պարգևներ, գնահատվեց ու մեծարվեց ըստ արժանվույն, բայց երբեք չփոխեց իր տեսակը` բարեկիրթ, հանդարտ, լուսավոր ու համեստ տեսակը։

Կյանքի վերջին տարիներին տված իր հարցազրույցներից մեկում նա ասում է.

«Ուրախ եմ, որ իբրեւ նկարիչ ապրեցի: Ես մեծ նկարիչ մը չեմ, նշանավոր, ինչպես Սարյանը, այդպես չէ, ամեն մարդ չի կրնա մեծ ըլլալ, ամեն գրող չի կրնա Չարենց ըլլալ: Ինձ համար իմ չափովս աշխատում եմ, նկարում, ու մարդիկ հավատում են, դժգոհ չեմ կյանքիցս»:


Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից