Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:26 24-05-2022

Մինչև մեր հարցերին լիարժեք պատասխան չտրվի, ոչ մի բան էլ չի լինելու. բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Ակցիաները կապված են Երեւանի մի շարք բուժհաստատություններում կառուցվածքային փոփոխությունների խնդրի հետ։ Մասնավորապես, նախատեսվում է միավորել մի շարք պոլիկլինիկաներ։

«Կառավարության որոշում չկա։ Մենք երեք խմբակցության ավագանիներին էլ զգուշացրել ենք՝ չհամարձակվե՛ք կողմ քվեարկեք, հետո մի՛ մոռացեք՝ մի տարի հետո 6000 բնակչություն ունեցող թաղամասը, որից 4000-ը ընտրող են, 160-ից ավել էլ հաշմանդամություն ունեցող մարդ կա, ձեր համար դառնալու է պատուհաս, դուք հանկարծ չհամարձակվեք բնակիչների շահերը ոտնահարեք։ Փոխքաղաքապետը ինձ ասում է՝ ավագանին դուք եք ընտրել։ Ես ասում եմ՝ ես ընտրել եմ, որ իմ վիճակը լավանա, չեմ ընտրել, որ գլխիս պատուհաս դառնա։ Ես հաշմանդամ եմ պահում, և ես կպայքարեմ։ Այս պահին էլ մեր բնակիչների մի մասին ասել ենք գնացեք և սպասեք Կոնդում։ Մենք ամեն հինգշաբթի ժողով ենք անում, ասել եմ՝ հենց պետք լինի, կզանգեմ, կիջնեք»,- oragir.news-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ հավելեց. «Մինչև մեր հարցերին լիարժեք պատասխան չտրվի, ոչ մի բան էլ չի լինելու»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել