Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 20:14 23-05-2022

Հայաստանը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Երևանում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը։

Հայաստանը 44-րդ եվրոպական կարևորագույն ստուգատեսում մեկնարկեց հաղթանակով։ 75 կգ քաշային կարգում Վախթանգ Հարությունյանը մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիվսկիի հետ։

Վախթանգն ռաջին ռաունդը հիանալի անցկացրեց, և 5 մրցավարներն էլ առավելությունը տվեցին նրան։ Երկրորդ ռաունդում 3 մրցավարներ հաղթանակ տվեցին հայ բռնցքամարտիկին։ Հարությունյանը մրցակցին հաղթեց ընդհանուր 5։0 հաշվով՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։

Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ՝ Ջանիկ Սահակյանը, Նարեկ Զախարյանը և Համբարձում Հակոբյանը պայքարը կսկսեն վաղը՝ մայիսի 24-ին։ Մեր բռնցքամարտիկների մրցակիցների և ժամանակացույցի մասին՝ այստեղ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել