copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:59 23-05-2022

Ինքնաթիռում ծնված աղջկան մայրը Երկինք է անվանել

Կինը դստերը Սքայ (Երկինք) է անվանել այն բանից հետո, երբ ծննդաբերել է թռիչքի ժամանակ, գրում է Independent-ը։ Ծննդաբերությունը, մոր խոսքով, հանկարծակի է սկսվել, բայց բորտուղեկցորդուհիների շնորհիվ բարեհաջող ավարտ է ունեցել։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Դենվերից Օռլանդո ուղևորվող Frontier Airlines ավիաընկերության ինքնաթիռի հղի ուղևորի մոտ սկսվել են ծննդաբերական ցավերը։ Նրան օգնության է շտապել բորտուղեկցորդուհի Դիանա Ջիրալդոն, որը խուճապի չի մատնվել և կազմակերպել է ծննդաբերությունը ինքնաթիռի զուգարանում։

Ինքնաթիռի հրամանատար Քրիս Նայի խոսքով՝ և՛ Դիանան, և՛ թիմի մյուս անդամները պրոֆեսիոնալիզմ են դրսևորել անսովոր իրավիճակում՝ երիտասարդ մորն ու նորածին աղջկան ապահովելով անհրաժեշտ ամեն ինչով՝ մինչև բժիշկների ժամանումը։
«Դա լավ կատարված աշխատանք էր, և ես ուրախ եմ, որ երեխային ապահով տեղ հասցրինք», - ասել է օդաչուն:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կինն իր դստերը Սքայ (Երկինք) է անվանել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ