Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 18:12 22-05-2022

Ուկրաինացի ռեժիսորը Կաննում ելույթ է ունեցել ի պաշտպանություն ռուսական մշակույթի

Ուկրաինացի ռեժիսոր Սերգեյ Լոզնիցան հանդես է եկել ի պաշտպանություն ռուսական մշակույթի և կոչ է արել արևմտյան գործընկերներին «ջանք գործադրել բարբարոսության դեմն առնելու համար»։ Կաննի կինոփառատոնում, կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար մրցանակ ստանալով, նա հայտարարել է ռուս հեղինակների քաղաքականությունն ու ստեղծագործությունը տարանջատելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է «360» հեռուստաալիքը՝ ուկրաինական լրատվամիջոցներին հղումով։

Ելույթի ժամանակ Լոզնիցան խոսել է իր վաղեմի ծանոթի՝ այժմ մահացած լիտվացի հրեա Իրենա Վեյսայտայի մասին, որը փրկվել էր գետտոյից։ Նա թատերագետ է եղել և գերմանական գրականության մասնագետ, իսկ գետտոյում ընկերների հետ գերմանական պոեզիայի գաղտնի խմբակ է կազմակերպել։

«Բայց ինչպե՞ս։ Չէ՞ որ ձեր շուրջն ամեն օր հնչում էր գերմանացի դահիճների խոսքը»,- բացականչեցի ես։ Իրենան զարմացած նայեց ինձ. «Այո, բայց դա ի՞նչ կապ ուներ Գյոթեի հետ», - պատմել է Լոզնիցան։
Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում Լոզնիցան ներկայացրել է «Կործանման բնական պատմությունը» ֆիլմը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել