copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 16:38 22-05-2022

Նախագահը նվագում է, ՊՆ-ն պարեցնում, Հայաստանն էլ՝ շարժվում ցեղասպանվելու

Լիտվայի նախագահի պատվին տրված պաշտոնական ճաշի ժամանակ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դաշնամուր է նվագել: Կարող էր նաեւ, ասենք, խնոցի հարել կամ սիբեխ տապակել՝ ազգայինը լիտվացի հյուրերին ըստ արժանվույն ներկայացնելու և նրանց երեկոն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Վահագն Խաչատուրյանը թշնամիներով շրջապատված երկրի նախագահ է, բայց ինքը խաղաղության դարաշրջան է ուզում: Համենայն դեպս, այդպես է ձևակերպում նրան նախագահ նշանակած Փաշինյանը, ոչինչ, որ նրանց հորջորջած խաղաղությունը նոր ցեղասպանության նախերգանքն է: Վահագն Խաչատուրյանը դաշնամուր է նվագել լիտվացի գործընկերոջ համար, հոգ չէ, որ Ադրբեջանում խոշտանգում են հայ գերիներին:

Գուցե Խաչատուրյանը Բախի կամ Հենդելի գիտակ է, ինչպես ժամանակին դասական երաժշտության հնչյունների ներքո մարդկանց գազախցիկները խցկող բարձրաստիճան ֆաշիստները: Ընդհանրապես, այս իշխանությունները բարդույթներ ունեն՝ էսթետ երևալու հետ կապված: Օրինակ` 44-օրյա պատերազմի ժամանակ այժմ՝ արդեն նախկին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, որ երբեք չի ծառայել բանակում, վատ իմաստով խելահեղ առաջարկով դիմել էր պաշտպանության նախարարությանը: Ասել էր, որ լավ կլինի մանկապատանեկան երգի-պարի խմբեր ուղարկել առաջնագիծ: Պատկերացնո՞ւմ եք՝ երեխաներին՝ առաջնագիծ:

Այսօր ևս այս թեման մի քիչ ձևափոխված, բայց դեռ «տաք» է: «Սպարապետ» Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը 2022 թ. ամառային զորակոչի ընթացքում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով հայտարարել է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։ Ի դեպ, սա լիովին տեղավորվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հակահայ նկրտումների մեջ. Հայաստանը չպետք է ունենա զինված ուժեր:

Մի բան, որ արդեն իրականացվել է Արցախում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել