copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:22 22-05-2022

Հունաստանում հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկով վարակման հնարավոր առաջին դեպքը

Հունաստանի հանրային առողջապահության ազգային կազմակերպությունը (EODY) հաղորդել է, որ երկրում հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկով վարակման հնարավոր առաջին դեպքը. սպասում են լաբորատոր հետազոտությունների արդյունքներին:

«Հունաստանում հետաքննվում է կապիկի ջրծաղիկով վարակման առաջին հնարավոր դեպքը։ Խոսքն անգլիացի զբոսաշրջիկի մասին է, որն իր ուղեկցուհու հետ՝ ասիմպտոմատիկ, տեղափոխվել է «Ատտիկոն» հիվանդանոց։ EODY-ն նմուշներ է ստացել հետազոտության համար, դրանք ուղարկվել են մասնագիտացված լաբորատորիա, պատասխանը կլինի երկուշաբթի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Proto Thema պարբերականը պարզաբանել է, որ հիվանդությանը բնորոշ մաշկային ցան և այլ ախտանիշեր են հայտնաբերվել 29-ամյա բրիտանացի զբոսաշրջիկի մոտ, որն իր ուղեկցուհու հետ երկիր է ժամանել՝ Կեֆալոնիա կղզում հանգստի նպատակով։

Զբոսաշրջիկն Աթենքի «Ատտիկոն» հիվանդանոցում մանրամասն հետազոտություն է անցնում, որը հիվանդանոցի գիտական ​​անձնակազմին հնարավորություն կտա պարզելու, թե արդյոք նա իսկապես վարակված է կապիկի ծաղիկ առաջացնող վիրուսով, նշում է պարբերականը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), մինչ օրս հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման մոտ 80 դեպք, մասնագետներն ուսումնասիրում են ևս 50-ը։ ԱՀԿ-ն ընդգծել է, որ «վերջին բռնկումները, որոնց մասին հաղորդվել են 11 երկրներից, ատիպիկ են, քանի որ դրանք տեղի են ունեցել երկրներում, որոնք էնդեմիկ չեն»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից