copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 11:11 22-05-2022

Եթե ստորագրվի նման փաստաթուղթ, մենք համարվելու ենք ագրեսոր՝ հավասարվելով ֆաշիզմին

Հստակ չգիտենք, թե որքանով է իրականությանը համապատասխանում այն տեղեկատվական արտահոսքը, որի համաձայն` մայիսի 22-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ վերջնական տեսքի է բերվելու ստորագրվելիք փաստաթուղթը՝ որպես խաղաղության պայմանագիր, որում նշված է, մեղմ ասած, ոչ հայանպաստ երեք կետ: Առաջին, մշակութային ինքնավարություն է տրվելու Արցախին՝ Ադրբեջանի կազմում: Երկրորդ, Հայաստանի տարածքով միջանցք է տրվելու Ադրբեջանին: Երրորդ, որ ամենասոսկալին է, Հայաստանն ունենալու է սահմանափակ թվով և սպառազինությամբ զինված ուժեր:

Հստակ չէ, քանի դեռ չի վավերացվել, սակայն այդ կետերի իրական լինելու հավանականությունը շատ մեծ է: Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում, որ Փաշինյանը հայտարարեց Ազգային ժողովի ամբիոնից: Շինարարական աշխատանքները սկսված են: Ադրբեջանը պնդում է, որ դա միջանցք է, և արդեն այն իրենք ստացել են, իսկ մենք ասում ենք՝ ճանապարհ է: Ալիևը պահանջում է, թե Հայաստանը չպետք է ունենա բանակ: Փաշինյանն ասում է, որ բարեփոխում ենք բանակը, կառուցվածքը և էլի՝ լյա-լյա: Դրա մեջ մտնում է նաև շրջանառվող այն խոսակցությունը, թե կրճատվելու է զինծառայության ժամկետը: Իսկ ամենաակնհայտ մատնողն այն է, որ մեր զինված ուժերը երեք ամիս է` գլխավոր շտաբի պետ չունի:

Սահմանափակ թվով և սպառազինությամբ զինված ուժեր, նշանակում է պատիժ, որ սահմանվում և հաստատվում է միջազգային ատյանում: Այսինքն` մենք համարվում ենք ագրեսոր երկիր, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար և չպետք է ունենա լիարժեք բանակ ու սպառազինություն, որպեսզի չհարձակվի ու չգրավի հարևան երկրները: Հավասարվում ենք ֆաշիզմին, ընկալվում նոր ֆաշիստական երկիր: Բացի այդ, Ադրբեջանը գերիշխանություն է ունենում Հայաստանի նկատմամբ և մշտապես թելադրողի դերում է լինելու որպես հաղթած ու պատժած երկիր: Երբեք չենք կարող հավասար իրավունքներով հարաբերվել: Նման պայմաններում ավելի շուտ Հայաստանը դառնում է ոչ թե Թուրքիայի, այլ Ադրբեջանի վիլայեթ:

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ