copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:28 21-05-2022

Պատերազմը կավարտվի դիվանագիտական ճանապարհով. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կնոջ՝ Ելենայի հետ մեծ հարցազրույց է տվել ICTV հեռուստաալիքին՝ իր երդմնակալության երրորդ տարեդարձի կապակցությամբ։

«Ես իսկապես կարծում էի, որ հնարավոր է պատերազմն ավարտել երկխոսության միջոցով: Բայց, ցավոք, կարծում էի, որ դա կլինի երկխոսություն, որում կլինեն համապատասխան եզրույթներ, որ այս երկխոսության մեջ հնարավոր կլինի գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ և բազմաթիվ որոշումներ ռուսական կողմի հետ: Ես իսկապես այդպես էի կարծում: Եվ հիմա դա նման է մեքենայի, և ոչ բենզինայն, ոչ էլեկտրական մեքենայի, այլ հիբրիդային, դրա համար էլ պատերազմն այդքան բարդ է»,- մասնավորապես ասել է Ուկրաինայի նախագահը:

«Մենք ցանկանում ենք տարածքների վերադարձ և այս պատերազմի ավարտ, բայց թե դա ինչպես կլինի, երբ կլինի՝ կախված է նրանից, թե երբ կկայանա Պուտինի հետ զրույցը։ Կարծում եմ, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խոսակցությունը հաստատ կկայանա։ Բայց մենք չգիտենք՝ ինչ ձևաչափով՝ միջնորդո՞վ, թե՞ առանց միջնորդների, լայն շրջանակո՞վ, թե՞ երկկողմ խոսակցություն կլինի»,- հավելել է նա։

Զելենսկին նաև ասել է, որ ընթացող պատերազմը Ռուսաստանի դեմ չէ։ «Այս պատերազմը Ռուսաստանի հետ է Ուկրաինայի համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Հարցազրույցին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան։ Նա հայտնել է, որ 2,5 ամիս է՝ չի տեսել ամուսնուն, շփվել են միայն հեռախոսով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ