copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 23:01 20-05-2022

«Արարատի» անսպասելի սայթաքումը. ԲԿՄԱ-ն հաղթանակ տարավ

Մեկնարկել է ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրը։ «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր ԲԿՄԱ-ին։ «Բանակայինները» հաղթեցին 2։1 հաշվով։

Հանդիպման առաջին խաղակեսը գոլազուրկ ավարտ է ունեցել։ 53-րդ րոպեին Արթուր Սերոբյանը բացել է հաշիվը, իսկ 77-րդ րոպեին Էդգար Մովսեսյանը կրկնապատկել է այն։ «Արարատցիները» կարողացել են միայն կրճատել հաշվի տարբերությունը։ Խաղավարտին մոտ՝ 86-րդ րոպեին, գոլի հեղինակ է դարձել Մարկո Պրլևիչը։

Էդգար Թորոսյանի գլխավորած «Արարատը» բրոնզե մեդալների համար անզիջում պայքարում ընկրկում է։ Առաջնության ավարտից 2 տուր առաջ, երևանյան թիմը 46 միավորով 4-րդ հորիզոնականում է։ Նույնքան միավորով 3-րդը «Ալաշկերտն» է, որը տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել. մայիսի 22-ին «Ալաշկերտը» հյուրընկալվելու է «Նորավանքին»։ Հավելենք, որ ԲԿՄԱ-ն 18 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը