Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:36 20-05-2022

Հեղափոխություն անում են տկլոզները, իսկ շքեղ հագնվում են նրանց խաբողները

Մի պահ մոռանանք, որ 2020թ․-ին պատերազմ է եղել Արցախում, և այն մասին, թե ինչպես սկսվեց այդ պատերազմը և ինչու պարտվեցինք: Մոռանանք, որ թշնամին Հայաստանի սահմաններից ներխուժել է, և նրա ռազմական ներկայությունն է այսօր մեր ինքնիշխան տարածքում: Մոռանանք նաև այն մասին, որ Շուշին դժգույն և դժբախտ քաղաք է, որ Սև լճի 30 տոկոսի համար կռիվ չենք անելու, որ Իշխանասարը մեզ պետք չէ, քանի որ տարվա կեսն այդ սարի գլխին ձյուն է նստած: Անգամ մոռանանք, որ մեր միջպետական մայրուղին հատված-հատված զիջել ենք թշնամուն և շրջակա գյուղերի անունները նրա լեզվով ենք հնչեցրել: Պարզապես մոռանանք այդ իրականության հետ կապված ամեն ինչ, ուղղակի քնեցնենք այդ սև ժամանակով ծանրաբեռնված ուղեղի հատվածը:

Հիշենք, թե ինչ խոստումներով և սկզբունքներով իշխանության եկան այս հեղափոխականները: Ի՜նչ հույս ու սպասելիք, խանդավառ հավատ ուներ սրանց փողոցից պալատ փոխադրող ժողովուրդը: Արդյո՞ք ժողովրդից թալանվածը ետ բերվեց և բաժանվեց ժողովրդին: Որևէ թալանչի ձերբակալվա՞ծ է, կրո՞ւմ է իր պատիժը բանտախցում: Մարտի 1-ը բացահայտվե՞ց, գոնե մեկը մեղավոր ճանաչվե՞ց: Հոկտեմբերի 27-ը նորովի բացահայտվե՞ց: Հողի մշակի վիճակը լավացե՞լ է: Ուղղակի հարցնենք՝ գյուղացու մասին որևէ իշխանավոր հիշո՞ւմ է: Քաղաքաբնակը սոցիալապես ավելի ապահո՞վ է, նոր աշխատատեղեր ստեղծվե՞լ են: Հասարակ մարդկանցից որևէ մեկն ավելի լա՞վ է ապրում: Ներդրումներ արվե՞լ են, տնտեսական թռիչքաձև աճ ունեցա՞նք, ինչպես պատգամել էր հեղափոխությունը: Մեր կյանքը դեպի լա՞վն է փոխվել, թե՞ վատը: Միայն թե չասեք՝ էդ խեղճերի ձեռն ինչ կա, որ ինչ անեն: Իշխանություն կա: Իսկ իշխանությունը խեղճություն չէ:

Իհարկե, լավ ապրողներ կան՝ այն տկլոզները, որ փողոցից եկան իշխանության՝ ստով, կեղծիքով, խաբեությամբ, նողկալի միջոցներով: Իրենց աշխատավարձերն են բարձրացնում և պարբերաբար պարգևավճարներ բաշխում: Ոստիկաններին են առատ վարձատրում, որ իրենց անվտանգությունն ապահովեն, նաև՝ դատավորներին, որ իրենց կամքն են կատարում: Այսքանը թերևս: Իսկ հասարակությանը լավ կյանքի փոխարեն նվիրել են պետական պարտքի ավելացում՝ 3 միլիարդ դոլար, համահայկական հիմնադրամի գումարների մսխում՝ 100 միլիոն դոլար: Բայց դրանից ՀՀ քաղաքացու կյանքը չի լավացել, ավելի լավ չենք ապրում:

Հեղափոխություն անում են տկլոզները, իսկ շքեղ հագնվում են նրանց խաբողները: Սրանց իշխանության գալու գերխնդիրը պճնվելն էր և զոհեցին բոլոր խնդիրները՝ հանուն այդ խնդրի: Կարևորեցին իշխանությունը և այդ իշխանությունը պահող հենարանը, իսկ մնացած ամեն բան անկարևոր է: Իսկ տկլոզները նորից մնացին մերկ:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին