copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:42 19-05-2022

ՊՆ-ից կրկին զգուշացնում են ադրբեջանական ապատեղեկատվության մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում, իր հաղորդագրության մեջ պնդելով, թե իբր մայիսի 19-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված