Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:54 20-02-2022

Մեծ Բրիտանիան կստեղծի «Ռուսաստանի ապատեղեկատվության» դեմ պայքարի կենտրոն

Մեծ Բրիտանիան կստեղծի Տեղեկատվության կառավարման հատուկ կենտրոն, որի խնդիրն է լինելու պայքարել «Ռուսաստանի ապատեղեկատվության դեմ»։ Այս մասին կիրակի Mail-ին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Լիզ Թրասը։

Թրասը հայտնել է, որ փետրվարի սկզբից Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է Ռուսաստանի կողմից կեղծ տեղեկությունների տարածման 40 դեպք։ «Մենք բացահայտեցինք մի ծրագիր, ըստ որի Ռուսաստանը փորձել է Կիևում խամաճիկային ռեժիմ հաստատել»,- ասել է նախարարը։

Թրասը հիշեցրել է, որ նման կենտրոն արդեն եղել է Սառը պատերազմի տարիներին, սակայն դրա ավարտից հետո այն լուծարվել է։ Ռուսաստանը, նրա խոսքով, երբեք չի դադարեցրել նմանատիպ ստորաբաժանման աշխատանքը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել