copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:45 19-05-2022

Թուրքիան Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին հավանություն տալու դիմաց պահանջում է Ռագըփ Զարաքոլուին

Շվեդական «Expressen» թերթը զրուցել է թուրք վտարանդի գրող Ռագըփ Զարաքոլուի հետ՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ իրենք կաջակցեն Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե Շվեդիան Ռագըփ Զարաքոլուին արտահանձնի Թուրքիային, գրում է ermenihaber-ը:

Մեկնաբանելով այս սակարակությունը՝ Զարաքոլուն նշել է, որ Շվեդիան սկզբունքներին հավատարիմ երկիր է և չի դիմի նման քայլի, չի թողնի որ Էրդողանը քաղաքական միավորներ հավաքի դրա հաշվին:

Գրող Ռագըփ Զարաքոլուն ապաստան է գտել Շվեդիայում 2012 թվականին: Զարաքոլուն նշել է, որ հենց Թուրքիա մուտք գործի, նրան անմիջապես կբանտարկեն և շատ երկար նա այդտեղից դուրս չի գա:

Ռագըփ Զարաքոլուն Թուրքիայում հայտնի հրատարակիչ և գրող էր, ով ասում էր, որ իր ողջ կյանքում պայքարել է արդարության համար և այդ պատճառով բանտարկվել է։ Նրան մեղադրել են «ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու և նաև PKK-ի հետ անմիջական կապ ունենալու» մեջ: Նա մասնակցել է քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության (DTP) հիմնադիր ժողովին: Այն Թուրքիայում համարվել է ահաբեկչական կառույց և փակվել է 2008 թվականին:

Զարաքոլուն հրատարակել է մի շարք գրքեր Հայոց ցեղասպանության մասին։ 2007թ. նոյեմբերին հրատարակել է Դավիդ Գաունտի «Ջարդեր, դիմադրություն, պաշպանողներ» գիրքը, որն ասորիների ցեղասպանության մասին էր։

Ռագըփ Զարաքոլուն 2011-ին Հայաստանի Ազգային գրադարանի կողմից պարգևատրվել է Հակոբ Մեղապարտի անվան մեդալով` որպես հրատարակչական մեծ գործունեություն ծավալող անձ, ով նաև տասնյակ գրքեր է նվիրել Ազգային գրադարանին:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի