copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:21 18-05-2022

Իշխան Սաղաթելյանը մտել է ոստիկանապետի սենյակ

Քիչ առաջ ընդդիմության մի խումբ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ մտան ոստիկանապետ Վահե Ղազարյանի աշխատասենյակ, վերջինս, ի պատասխան Սաղաթելյանի պահանջի, պատրաստակամություն էր հայտնել հանդիպել ընդդիմադիրների հետ: Ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը խոսել էր ոստիկանների բիրտ գործողությունների մասին, ապա նշել, որ դրանց մասին անձամբ ոստիկանապետին է ուզում ասել և կոչ անել մնալ օրենքի և օրինականության շրջանակներում: Այս պահին ցուցարարները շրջափակել են Ոստիկանության գլխավոր շենքը և սպասում են ընդդիմադիր պատգամավորների վերադարձին:

Հիշեցնենք, որ Ոստիկանությունը վերջին 3 օրերի ընթացքում հատկապես ավելի դաժանացել է, Ոստիկանության զորքերը ծեծի են ենթարկում ցուցարարներին, թքում նրանց վրա և բերման ենթարկվածների պատմական ռեկորդներ գրանցում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից