Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:29 18-05-2022

Ոստիկանական համակարգում որոշ աշխատողներ այսօր քրեական հետապնդման սուբյեկտներ են հանդիսանում. փաստաբան

Փաստաբան Արսեն Մկրտչյանն Oragir.news-ի հետ զրույցում իր գնահատականը տվեց բողոքի ակցիա իրականացնող ընդդիմադիրներին։ Հարցին, թե մի քանի ակնհայտ դեպքեր են նկատվել՝ մասնավորապես ցուցարարների վրա թքելու դեպքը, նաև բիրտ ուժ կիրառելու դեպքը, արդյո՞ք ոստիկանության գործողությունները համաչափ են, թե՞ ոչ, պատասխանեց.

«Ես հինգ րոպե առաջ եմ գալիս հակակոռուպցիոն կոմիտեից, որտեղ 65-ամյա մեր մարտական ընկերոջ նկատմամբ անհամաչափ ուժ կիառելու դրվագով նյութեր են նախապատրաստվում։ Տվել ենք հաղորդում՝ համեմատական անցկացնելով 2018 թվականի իրադարձությունների հետ․ ասեմ, որ եթե Ոստիկանությունը նույն ջանասիրությունը դրսևորեր 2018 թվականին, ապա մենք, այսպես ասած, բաց ձեռքերով հեղափոխութուն չէինք ունենա։ Այժմ Ֆրանսիայի հրապարակում ակցիա իրականացնողները շատ ավելի լուրջ դիմադրության էին հանդիպում, քան 2018 թվականին։ Այսօր Արծվիկ Մինասյանի հետ տեղի ունեցած դեպքը, օրինակ, երբ պատգամավորական անձեռնմխելիություն ունեցող անձի նկատմամբ տեղի է ունենում ուղղակի դիտավորյալ ակնհայտ բռնություն։ Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ՀՀ այցեքարտը ժողովրդավարությունն է, ասեմ, որ չէ, այդպես չէ»։

Փաստաբանի խոսքով՝ առնվազն քսանից ավելի ոստիկաններ եթե ասեն, որ Արծվիկ Մինասյանին չեն ճանաչում, առնվազն արժանահավատ չի լինի։ «Այսօր ոստիկանական համակարգում աշխատում են բազմաթիվ մարդիկ, ովքեր ոչ միայն քաղաքացիական դատարանում ունեն խնդիր, այլև քրեական հետապնդման սուբյեկտներ են հանդիսանում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի