Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:13 18-05-2022

Ավտոերթին մասնակցած մեքենաները մինչ օրս չեն վերադարձվում սեփականատերերին․ Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը ահազանգում է ոստիկանների ևս մեկ անօրինության մասին։ Նա, մասնավորապես, գրել է․

«Սույն թվականի մայիսի 16-ից ունենք այնպիսի իրավիճակ, երբ ոստիկանության ծառայողների կողմից իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացիների տրանսպորտային միջոցները առանց հիմնավորման տարվել են հատուկ պահպանվող տարածք և մինչ օրս չեն վերադարձվում սեփականատերերին։ Ընդ որում՝ մեքենաների սեփականատերերին Ոստիկանության կողմից չի տրվել այն հիմնավոր պատճառաբանությունը, թե ինչ հիմքով են իրենց տրանսպորտային միջոցները պահվում հատուկ պահպանվող տարածքում։ Ստացվում է՝ Ոստիկանությունն ուղղակի առգրավել է ՀՀ քաղաքացիների գույքը և ոչ վերադարձնում է, ոչ էլ նշում է, թե ինչ հիմքով չի վերադարձնում: Սա ամենաթողություն է…

Արձանագրենք, որ տրանսպորտային միջոցների հատուկ պահպանվող տարածք տանելը և այն դրանց օրինական տիրապետողներին չվերադարձնելը առանց իրավական հիմնավորման՝ խախտում է քաղաքացու մի շարք իրավունքները, այդ թվում՝ սեփականության իրավունքը։ Հետևաբար, Ոստիկանության նման գործողությունները չեն բխում օրենքից, դրանք անձի սեփականության իրավունքին ակնհայտ անհամաչափ միջամտություն են, և այդ տրանսպորտային միջոցները պետք է անհապաղ վերադարձվեն դրանց օրինական տիրապետողներին։

Նկատի ունենալով, որ ներկայացրած հարցի լուծումը ենթակա է ՀՀ ոստիկանության իրավասությանը, գրություն եմ ուղարկել ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և խնդրել եմ հանձնարարել համապատասխան մարմիններին՝ ուսումնասիրելու ներկայացված խնդիրը և տրամադրել տեղեկություն ստորև նշված հարցերի վերաբերյալ․

1. Սույն թվականի մայիսի 16-ից իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացիների տրանսպորտային քանի՞ միջոց է տարվել հատուկ պահպանվող տարածք և ի՞նչ հիմնավորմամբ։

2. Ոստիկանության կողմից ե՞րբ է նախատեսվում նշված քաղաքացիներին վերադարձնել հատուկ պահպանվող տարածքում գտնվող իրենց տրանսպորտային միջոցները։

Լրացուցիչ կտեղեկացնեմ գործընթացի զարգացումների մասին»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ