Խոսք Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 00:40 18-05-2022

Դու լա՞վ ես ապրում. քարտեզը բացի՝ Շուշին մե՞րն ա, Հադրութը մե՞րն ա, ախպերներիդ հիշի, քանի՞սը չկան

«Մենք մի խնդիր ունենք, մի ճակատագիր ենք կիսում, բայց ինչ- որ մեկը ձեզ սովորեցրել է մեզ ատել, խաբել՝ ասել է, որ քեզ 30 տարի թալանել են, բայց էդ 30 թալանելու ընթացքում 2 պատերազմ ենք հաղթել»։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ դիմելով այն քաղաքացիներին, ովքեր դեռ շարժման շարքերում չեն։

«Ձեզ խաբել՝ ասել են, որ ձեզ 30 տարում թալանել են, բայց էդ 30 տարում 3 անգամ միջին կենսաթոշակ է աճել, 3000 դրամով չի աճել, 3 անգամ է աճել։ Միջին աշխատավարձն է 3 անգամ աճել։ Ես հիմա այն մարդկանց, որ դեռ մեր կողքին կանգնած չեն, ուզում եմ հարցնել, դու լա՞վ ես ապրում։ Մի հատ խնդրում եմ լայվդ անջատի ու գնա սառնարանիդ դուռը բացի, լա՞վ ես ապրում։ Մենակ սառնարանով չի, լավ։ Ձեռքիդ տակ քարտեզ կա՞, բացի քարտեզը, Շուշին մե՞րն ա, Հադրութը մե՞րն ա, էստեղ հավաքված մարդիկ ասում են՝ մերն ա, բայց քո քարտեզով մերը չի, քո քարտեզով Սյունիքում ու Գեղարքունիքում թուրքն ա նստած։ Աչքերդ փակի՝ բակի ընկերներիդ հիշի , բարեկամներիդ, ախպերներիդ, դասարանիցիքդ, քանիսը չկան, քանիսին սպանեց։ Ու էդքանից հետո դու դեռ լա՞վ ես ապրում»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները