copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:47 17-05-2022

Քաղաքացիներին նույնիսկ արձանագրություն կազմելու համար էին տանում բաժիններ․ Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առավոտից շարունակ ահազանգեր եմ ստանում, որ ՀՀ ոստիկանության տուգանային հրապարակ են տեղափոխվել այսօր ընդդիմության ավտոերթին մասնակից մեքենաները, վարորդներին բերման են ենթարկել, այնուհետև տեղեկացրել, որ մեքենաները կարող են վերցնել տուգանային հրապարակից։

Ավտոերթին մասնակից մեր հայրենակիցները նշում են, որ ոստիկանները առանց որևէ զգուշացման, առանց արձանագրություն կազմելու, վերադասի ցուցումով պարզապես մեքենայի դուռը բացում և մեքենան տուգանային հրապարակ էին տեղափոխում, և երբ քաղաքացին գնում էր տուգանային հրապարակ, տեղեկացնում էին, որ մեքենան չեն վերադարձնի, մինչև վերադասը, որի ցուցումով մեքենան բերվել էր տուգանային հրապարակ, այս անգամ էլ մեքենան վերադարձնելու ցուցում չտա։

Բացի այդ, ունենք այնպիսի իրավիճակ, երբ քաղաքացիներին նույնիսկ արձանագրություն կազմելու համար էին տանում բաժիններ, այնինչ մարդիկ ահազանգում են, որ իրենց մոտ եղել են անձնագրեր, և ոստիկանը կարող էր վերցնել անձնագիրն ու արձանագրություն կազմել՝ առանց բաժին տանելու։ Եվ նույնիսկ այս դեպքում մարդկանց բաժիններ տանելով՝ պահում էին 3 ժամ, մինչդեռ քաղաքացին պետք է պարզապես ստորագրեր և դուրս գար։

Պարզաբանում եմ պահանջել ՀՀ ոստիկանապետից, որի հանձնարարությամբ ինձ հետ կապ է հաստատել փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ Վերջինս նշեց, որ ավտոերթին մասնակից վարորդներին զգուշացրել էին, նախապես ծանուցել, ներկայացրել մեքենաները տուգանային հրապարակ տանելու պատճառները, նշել էին, որ մարդկանց բաժին են տեղափոխում երթևեկությանը խոչընդոտելու հիմքով։ Փոխոստիկանապետը խոստացավ ճշտել այն դեպքերը, երբ տուգանային հրապարակ տեղափոխված մեքենաները հրաժարվում են վերադարձնել առանց վերադասի ցուցումի՝ միաժամանակ հավելելով, որ բացառում է նման դեպքերը։

Օրվա իրադարձությունները, սակայն, ցույց տվեցին, որ ոստիկանության գործողությունների հիմքում է դրվել ոչ թե մարդու իրավունքների պաշտպանությունը, այլ ավտոերթին մասնակից քաղաքացիներին պատժելը։

Օրվա բոլոր իրադարձությունների, քաղաքացիների ահազանգերի կապակցությամբ գրություն եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ներկայացրել հաղորդագրություն հանցագործության մասին՝ իհարկե քաղաքացիների իրավունքների խախտումը արձանագրող տեսանյութերի հետ մեկտեղ։ Գրությունների հերթական խմբաքանակը կուղարկվի միջազգային իմ գործընկերներին»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են

Ձեզ գուցե հետաքրքրի