Ներքին 4 տարի առաջ - 22:47 16-05-2022

Եկեղեցին վաղուց գծել է մեր երկրի սահմանները․ Միքայել սրբազան

«168 ժամ»-ի տաղավարում, պատասխանելով Սաթիկ Սեյրանյանի հարցին, թե որն է սահմանը, երբ եկեղեցին չպիտի մասնակցի քաղաքականությանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատասխանեց․ «Սահմանը շատ հստակ է, անորոշ չէ․ եկեղեցին չի հավակնում գալ իշխանության, եկեղեցին չի հավակնում իշխանություն վերցնել և պետություն ղեկավարել։ Հենց այս է նշանակում, որ եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում, եկեղեցին չի ասում՝ դուք քաշվեք, ես գամ իշխանության։ Երկրորդը՝ եկեղեցին չի սատարում որևէ քաղաքական ուժի՝ ո՛չ «Դաշնակցությանը», ո՛չ հանրապետականներին, ո՛չ էլ ՔՊ-ին, որևէ կուսակցության եկեղեցին չի սատարում, ուրեմն եկեղեցին չի զբաղվում քաղաքական գործունեությամբ, բայց եկեղեցին կարևորագույն ինստիտուտ է այս երկրում։ Այդ կարևորագույն ինստիտուտը չի կարող անտարբեր մնալ այս երկրի, հայրենիքի հարցերի նկատմամբ՝ պետականաշինության, բանակաշինության հարցերի նկատմամբ, և այդ պատճառով էլ եկեղեցին ու եկեղեցականը իրենց զայրույթը, իրենց ձայնը բարձրացնում են և ասում, որ այստեղ սխալ բան կա, հայրենիքի հանձման մեջ դավաճանական ակտ կա, չի կարելի հայրենիքի նկատմամբ այսքան անտարբեր ու անփույթ լինել, ասել՝ գիտե՞ք ինչ կա․ ով ուզում է, թող գծի, երրորդ, չորրորդ երկրները թող գան գծեն, թե որն է մեր հայրենիքը։ Մեր հայրենիքը մենք պետք է գծենք, և մենք գծել ենք։ Եկեղեցին վաղուց գծել է մեր երկրի սահմանները եկեղեցիներով․ Դադիվանքը խոսում է այն մասին, որ դա հայկական հող է, Ամարասը, Գտչավանքը և Ծիծեռնավանքը, որոնք այսօր գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո։ Արևմտյան Հայաստանում վանքերն ու եկեղեցիները ասում են, որ դա մեր հայրենիքին է, այսօր իշխանություններն ասում են, որ դա մեր հայրենիքը չէ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից