copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 12:59 16-05-2022

Փաշինյանը ընդդիմության օգտի՞ն է աշխատում

Այսօր, քանի որ անձրև էր, Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով փողոցային պայքարի ելածները որոշեցին ավտոերթ կազմակերպել, մինչև եղանակը կկարգավորվի։ Ու առանց որևէ ավելորդ բաների, առանց փողոց փակելու, առանց երթևեկության կանոնները խախտելու՝ մարդիկ մեքենաներով դուրս եկան փողոց ու մայրաքաղաքի տարբեր հատվածներից շարժվեցին դեպի կենտրոն։ Նրանց նաև ուղեկցում կար․ պարեկները մի քանի մեքենայով ուղեկցում էին երթը, որ ավելորդ խոչընդոտներ չառաջանան երթևեկության մեջ։

Ու ինչ-որ պահից սկսած՝ կարմիր բերետավորները լցվեցին փողոց և սկսեցին հերթով բերման ենթարկել բոլորին։ Սա, բնականաբար, ավելի գրգռեց ցուցարարներին։ Հայտնի կանոն է՝ ցանկացած ազդեցություն ծնում է հակազդեցություն։ Ու դա իշխանությունները շատ լավ գիտեն։ Եւ ամեն անգամ, երբ նրանք ուժ են կիրառում, զորք են կուտակում, փողոց դուրս ելած մարդկանց քանակը կտրուկ ավելանում է։ 2018թ․-ին էլ, երբ Սերժ Սարգսյանի հրահանգով Էրեբունու և Արցախի փողոցների խաչմերուկից առևանգեցին ու տարան Նիկոլ Փաշինյանին, մարդիկ էլ ավելի կատաղեցին։ Տպավորություն էր, որ սա հատուկ էր մշակված Սերժ Սարգսյանի կողմից, որ հետո նա հրաժարական տալու լեգիտիմ առիթ ունենա՝ տեսնելով իր քայլերից էլ ավելի բորոքված ու կատաղած ամբոխին։

Հիմա չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանն իրականում «տակից» ընդդիմության օգտին է աշխատում, քանի որ հնարավոր է՝ ինքն էլ հրաժարական տալու միտք ունի։ Դրա համար իշխանական կայքերով իբրև թե ոչ մարդաշատ հանրահավաքների մասին տեղեկություններ են տարածում՝ այդպիսով ավելի գրգռելով մարդկանց, որ էլ ավելի շատանան, և հակառակ պատկերը ցույց տան․ ակցիաների ժամանակ ռեպրեսիաների են դիմում, որ մարդիկ ավելի մեծ թափով գան միտինգների մասնակցեն։

Իհարկե, շատ հարցերում դեռ հանդուրժող են, օրինակ՝ կարող են մի օրում ցրել Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդկանց, բայց դա հավանաբար կանեն վերջին պահին, երբ հրաժարականի տեքստը պատրաստ, իսկ որոշումը՝ կայացրած լինեն։ Իսկ հիմա դեռ մուկն ու կատու խաղալով են փորձում մարդկանց մոտ հեղափոխական տրամադրություններ առաջացնել, մինչև հրաժարականի «պատեհ պահը» կգա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ