copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 23:36 15-05-2022

«Չկա՞ր 11-մետրանոց». հարցնում է «Արարատը»

Ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Արարատը» 1։2 հաշվով պարտվել է «Ալաշկերտին»։

«Արարատը» մտադիր է բողոքարկել հանդիպման դրվագներից մեկը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը.

Դրվագի տեսանյութը.

«Չկա՞ր արդյոք ձեռքով խաղ: «Արարատը» կբողոքարկի այս դրվագը, որում մրցավարը որոշում կայացրեց 11 մետրանոց չնշանակել «Ալաշկերտի» դարպասին»,- գրել է «Արարատի» պաշտոնական էջը: