Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 21:54 15-05-2022

«Փյունիկը» ոչ-ոքի խաղաց՝ պահպանելով 3 միավորի առավելությունը

Կայացել են ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի 2 հանդիպումներ։

«Ալաշկերտը» 2։1 հաշվով հաղթել է «Արարատին»։ Ջեյմսի և Կադիոյի գոլերին պատասխանել է Ստանոևիչը՝ հստակ իրացնելով 11-մետրանոցը։

Տուրի կենտրոնական խաղում «Փյունիկը» հյուրընկալել էր «Ուրարտուին»։ Համառ պայքարում ընթացած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։ Ուգոչուկվու Իվուի գոլին պատասխանել է Նիկիտա Բարանովը՝ հավասարեցնելով հաշիվը։

Առաջնության ավարտից 3 տուր առաջ «Փյունիկը» 71 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ հետապնդող «Արարատ-Արմենիային» գերազանցելով 3 միավոր։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել