copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:36 15-05-2022

Բրիտանիայում օլիգարխների դեմ պայքարելու համար ռիելթորներին կպարտավորեցնեն բացահայտել գնորդների անունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը օլիգարխների դեմ պայքարի շրջանակներում շուտով նոր օրինագիծ կներկայացնի, որը ռիելթորներին կպարտավորեցնի հրապարակել երկրում անշարժ գույքի վերջնական գնորդների անունները։ Այս մասին The Sunday Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Թագավորության բնակարանաշինության, տարածաշրջանային զարգացման և տեղական ինքնակառավարման նախարար Մայքլ Գոուվը։

«Մենք ցանկանում ենք վերջ տալ անօրինական ճանապարհով կուտակած միջոցներով իրականացվող խարդախություններին, որոնք հեղեղել են բրիտանական անշարժ գույքի շուկան: Մեր շուկան այլևս բաց չի լինի կոռումպացված անձանց և ռեժիմների համար, որոնք թաքցնելով իրենց ինքնությունը զբաղվում են փողերի լվացմամբ»,- ասել է նա:

Օրինագծի համաձայն, Մեծ Բրիտանիայի իշխանությունները հնարավորություն կստանան անշարժ գույքի հետ կապված գործարքում ներգրավված ցանկացած ընկերությունից, թրասթից կամ այլ իրավաբանական անձից պահանջել, որ Հողի և անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վարչությանը տեղեկություններ տրամադրի վերջնական սեփականատիրոջ մասին՝ առքուվաճառքի գործընթացն ավարտելու համար: Նշվում է, որ փոփոխությունները կարգավորող մարմնին թույլ կտան նաև տեղեկատվություն պահանջել գույքի գնորդների միջոցների ծագման աղբյուրի մասին։

Պարբերականը մատնանշում է, որ համապատասխան նորամուծություններն, ի թիվս այլ բաների, կանդրադառնան մի շարք ռուսաստանցի գործարարների, որոնք Մեծ Բրիտանիայի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո «սկսել են իրենց ունեցվածքը գրանցել տարբեր թրասթների վրա»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել