copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 01:08 15-05-2022

Մեսսի - Մբապե տանդեմը ֆուրոր առաջացրեց Օքսիտանիայում

Ավարտվեցին ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 1-ի 37-րդ տուրի հանդիպումները։

Նորընծա չեմպիոն ՊՍԺ-ն պատմական Օքսիտանիա երկրամասի Մոնպելյե քաղաքում հյուրընկալվել էր համանուն թիմին։ Փարիզեցիները հաղթեցին խոշոր՝ 4։0 հաշվով։ Հանդիպման 6-րդ և 20-րդ րոպեներին Կիլիան Մբապեի փոխանցումներից հետո գոլերի հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին։ 26-րդ րոպեին Անխել դի Մարիան հաշիվը դարձրել է խոշոր, իսկ 60-րդ րոպեին Մբապեն 11-մետրանոցը հստակ է իրացրել՝ խփելով իր թիմի 4-րդ գոլը։

Ի դեպ, ՊՍԺ-ի ֆուտբոլիստները, ի աջակցություն ԼԳԲՏ համայնքի, հանդես են եկել հատուկ խաղաշապիկներով, որոնց վրա պատկերված են եղել համայնքի խորհրդանիշ ծիածանագույն խաղային համարներ։



Վերջին տուրից առաջ, Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած ՊՍԺ-ն 83 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ 2-րդ տեղում գտնվող «Մոնակոյին» գերազանցելով 15 միավոր։ Վերջին տուրում ՊՍԺ-ն հյուրընկալելու է 18-րդ հորիզոնականում գտնվող «Մեցին»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել